00:00:00

Փաշինյանը արցախցիներին նկատի չի ունեցել. «Սերմացու ուտող մկներին պետք է անվանական ներկայացնել». «Հրապարակ»

13:01, 04 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել է՝ ձեզ նկատի չի ունեցել Փաշինյանը։ Ի դեպ, Ղարաբաղ՝ իրենց գյուղ է գնացել նաև Արմեն Գրիգորյանի քեռին՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր