00:00:00

Մահացել է ՀՀ պատվավոր քաղաքացի, ռուս գրող Անդրեյ Բիտովը

03:41, 04 դեկտեմբեր 2018 Մշակույթ

Մոսկվայում 81 տարեկանում մահացել է հայտի գրող, հայերի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ռուս գրողը ՀՀ պատվավոր քաղաքացի էր, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա «Հայաստանի դասերը» գրքի համար դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը «Ժամանակակից դասականներ» անվանակարգում: «Հայաստանի դասերը» գիրքը գրվել է ավելի քան 40 տարի առաջ: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն: Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը: Բիտովը ռուսական գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր