00:00:00

Մոսկվան արձագանքել է սպառազինությունների մրցավազքի հարցի քննարկման՝ Թրամփի մտադրությանը

03:14, 04 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Մոսկվան կողջունի, եթե ԱՄՆ վարչակազմի գործողությունները չհակասեն սպառազինությունների մրցավազքի դադարեցման շուրջ երկխոսության անհրաժեշտության մասին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է իր գործընկերոջը Փոքր ու Միջին հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալու հետեւանքների մասին եւ ասել, որ այդպիսի որոշումը կարող է սպառազինությունների մրցավազքի հանգեցնել։ Պոսկովը հայտնել է, որ ՌԴ-ն պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում այն կհամարի դադարեցված։ Սակայն Մոսկվան Վաշինգթոնի դուրս գալը պայմանագրից  կհամարի մեծ սխալ, հավելել է նախագահի մամուլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր