00:00:00

Փարաքարում գազաբալոն է պայթել․ կա վիրավոր

19:07, 12 մարտ 2018 Իրավական

Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարևանությամբ գտնվող «Թոնրի լավաշ»-ի հարևանությամբ, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունը առաջացել է Nissan մակնիշի 35 OF 192 համարանիշի ավտոմեքենայից։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենք-շինությունների ապակիներ։ Պայթած գազաբալոնի բեկորները հայտնաբերվել են պայթյունի վայրից մոտ 200-300 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Տեղում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերել վարորդի մորը, ում ինքնազգացողությունը վատացել էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր