00:00:00

Իրանը մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները

00:42, 03 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Իրանական զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբուլֆազ Շեկարչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի իր հրթիռային փորձարկումները և դրա համար այլ երկրներից թույլտվություն չի խնդրի, հաղորդում է Ռիա Նովոստին: «Հրթիռային և ռազմական արդյունաբերության այլ միջոցների փորձարկումները նախատեսված են Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և կանխարգելման համար, ամեն ինչ կշարունակվի այնպես՝ ինչպես կար, և մենք կշարունակենք փորձարկումներն ու հրթիռների նախագծումը»,- մեջբերում է Շեկարչիին Tasnim գործակալությունը: «Այս հարցը դուրս է բանակցությունների շրջանակից և վերաբերում է մեր ազգային անվտանգությանը, և մենք ոչ մի երկրից թույլտվություն չենք խնդրի դրա համար»,- հավելել է նա: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռավորության բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել՝ խախտելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը: Պոմպեոն հավելել էր, որ Միացյալ Նահանգները դատապարտում է և կոչ անում Իրանին անմիջապես դադարեցնել միջուկային զենքի մատակարարման համար նախատեսված բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր