00:00:00

Փարիզում անկարգությունների հետևանքով վնասվել է Հաղթանակի կամարը

21:21, 02 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովից Ֆրանսիա վերադառնալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղևորվել է դեպի Փարիզի Հաղթանակի կամար անկարգությունների արդյունքում երկրի խորհրդանիշերից մեկին պատճառված վնասը գնահատելու համար, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Հաղթանակի կամարի տարածքում կոտված է Ֆրանսիայի խորհրդանիշ՝ Մարիանի արձանը, պատերը ծածկված են գրաֆիտիներով, հակակապիտալիստական լոզունգներով և սոցիալական բնույթի պահանջներով: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վարորդների՝ «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերն ընդդեմ վառելիքի գների բարձրացման, որոնք գրեթե երկու շաբաթ է շարունակվում են, վերաճել են զանգվածային անկարգությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր