00:00:00

Ֆրանսիան կդիտարկի երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը

17:13, 02 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ֆրանսիան կդիտարկի արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը նոր անկարգություններ կանխարգելելու համար, որոնք շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 10 օրերի ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության մամուլի քարտուղար Բենջամին Գրիվոյի հայտարարությունը: Հաղորդվում է, որ մետաղաձողերով զինված դիմակավորված երիտասարդների խմբեր կազմակերպում են անկարգություններ Փարիզի փողոցներում՝ վնաս հասցնելով տրանսպորտային միջոցներին և շենքեր հրկիզելով: «Մենք ստիպված ենք մտածել նմանատիպ միջադեպերի կանխարգելման նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին» -հայտարարել է Գրիվոն 1radio-ին տրված հարցազրույցում: Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին քննարկումը տեղի կունենա կիրակի երկրի նախագահի, վարչապետի և ներքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր