00:00:00

Ի հեճուկս ՄԻԵԴ-ի պահանջին՝ թուրքական դատարանը Դեմիրթաշի կալանքը չվերացրեց

03:44, 02 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի դատարանը մերժել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ/HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կալանքը վերացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  պահանջը: Դեմիթաշի փաստաբանները,  հիմնվելով ՄԻԵԴ-ի պահանջի վրա,դիմում էին ուղարկել դատարան, որով պահանջվում էր վերացնել Դեմիրթաշի կալանքը։ Սակայն դատարանը մերժել է պահանջը` պնդելով որ «ՄԻԵԴ-ի որոշումը դեռևս չի հստակեցվել»: Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վիճարկել է Դեմիրթաշի ձերբակալության իրավաչափությունը և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում կալանքից ազատել նրան: ՄԻԵԴ-ի պարզաբանմամբ` խախտվել են կալանավորի «ազատության և անվտանգության իրավունքը», «ողջամիտ ժամանակահատվածում դատապարտման կամ էլ ըստ դատապարտման ընթացակարգի ազատ արձակման իրավունքը», ինչպես նաև «ազատ ընտրության իրավունքը»: Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պիտի վճարի 10.000 եվրո որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո` դատական ծախսերի համար: Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը շուրջ երկու տարի անազատության մեջ է: Դեմիրթաշը, կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը  և խորհրդարանի 9 ԺԴԿ պատգամավոր ձերբակալվել են «հանցախումբ ստեղծելու», «ահաբեկչական խմբավորմանը հարելու», « ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով:   
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր