00:00:00

Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. մեկ անձ բերման է ենթարկվել

18:18, 12 մարտ 2018 Իրավական

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված հասցեում հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում ժամեր անց Վարդաշենի 9-րդ փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Պարզվել է, որ մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր