00:00:00

Ծառուկյանը Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու

17:40, 22 փետրվար 2018

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի մատուցած ծառայություններից: Ծառուկյանի որոշմամբ՝ երեկ Իվետա Տոնոյանն ազատվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից: Մոտ 10 օր առաջ էլ աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Աստղիկ Ալավերդյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հեռուստաընկերությունում տեղի է ունենալու ղեկավար կազմի ժողով, որտեղ էլ պետք է ներկայացվի նոր տնօրենը: Մեր հարցերին ի պատասխան, «Կենտրոն» հեռուստաընկերությունից հրաժարվեցին լուրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն ոչ էլ հերքեցին այն: Իվետա Տոնոյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրի, անորոշ է նաեւ Իվետա Տոնոյանի պատգամավորական մանդատի ճակատագիրը: Հայտնի չէ, թե Ծառուկյանն արդյո՞ք կպահանջի մանդատը վայր դնել, թե՞ ոչ: Մանրամասները՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31