00:00:00

Կարապետյանը գյուղնախարարությանը հորդորեց ձեռքերը պուլսի վրա պահել

17:11, 22 փետրվար 2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշման նախագիծը: Փոխնախարարն ասաց, թե  նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելու անհրաժեշտությամբ: «Ծրագրի շրջանակներում ձեռք կբերվի 3000 տոննա պարարտանյութ, որից 1500 տոննան ֆոսֆորական 180 միլիոն դրամ սուբսիդիայով, հիսուն կգ-անոց մեկ պարկի սուբսիդիան կազմելու է վեց հազար դրամ ու ներմուծվելու է 1500 տոննա կալիումական` 105 միլիոն դրամ սուբսիդիայով, մեկ պարկի սուբսիդիան կկազմի 3500 դրամ», - նշեց Ռոբերտ Մակարյանը: Նա նշեց, որ 3000 տոննա պարատանյութերի սուբսիդիան կկազմի 285 միլիոն դրամ, իսկ համայնքներում փոխադրման աշխատանքներ կազմակերպելու նպատակով դրամաշնորհը`18 միլիոն 750 հազար դրամ: «Պարոն Մակարյան, ճի՞շտ եմ չէ հասկանում, որ մենք էդ թեման ապակենտրոնացրել ենք, պարարտանյութի մատակարարման մասնակիցները շատ են, մարզպետները դրանում ներգրաված են, մենք սուբսիդավորում ենք այն հասցեն, որը մեզ պետք է, որպեսզի մենք գների կառավարելիությունը շուկայում կարողանանք կարգավորել», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ռոբերտ Մակարյանն էլ նշեց, որ ազոտական պարարտանյութի մասով ազատականացված է: «Այսինքն` մարզերը բանակցում են մատակարարների հետ ու ամբողջովին կմտակարարվի, սա վերաբերում էկալիումին ու ֆոսֆորին, որովհետև շատ դեպքերում գյուղացիական տնտեսությունները թանկ լինելու պատճառով չեն օգտագործում», - ասաց նա: «Ես հասկանում եմ, դուք ձեռքներդ էն մյուս դաշտի պուլսի վրա պահեք», - ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր