00:00:00

Մխիթարյանի փայլուն խաղի շնորհիվ «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»

23:27, 11 մարտ 2018 Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ։ Առաջին կեսում հաշիվը բացեց պաշտպան Շկոնդրան Մուստաֆին։ Երկրորդ կեսում փայեց Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգը։ Նախ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Օբամեյանգ, իսկ 77-րդ րոպեին գաբոնցի հարձակվողի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ մեր ֆուտբոլիստը։ Երկրորդ խաղում անընդմեջ Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում «Արսենալի» կազմում։ Կարծում ենք այս անգամ ևս Հայաստանի հավաքականի ավագը կճանաչվի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր