Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների կապակցությամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ՝ սաբոտաժի հոդվածով (պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտների բնականոն գործունեության խաթարումը, ինչպես նաև դրանց վնասումը կամ ոչնչացումը՝ Վրաստանի պետական շահերին սպառնալու նպատակով)։
Նշենք, որ հոսանքազրկումները երկրով մեկ են եղել․ ամբողջ Վրաստանը մնացել էր առանց էլեկտրականության. երկաթուղին և Թբիլիսիի մետրոպոլիտենը ևս չէին գործում։
Ավելի ուշ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերությունը հայտնեց, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ տեղի ունեցածի պատճառները պարզվում են։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին իր հերթին լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի լայնածավալ այս անջատումները որակել էր որպես աննախադեպ երևույթ և նշել, որ եթե տեղի ունեցածը սաբոտաժ է կամ արտաքին միջամտության արդյունք, ապա հետաքննությամբ բոլոր հանգամանքները կպար