Կիրիլովկայում տուրիստական բազաների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, նրանցից չորսը երեխաներ են: Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ընդհանուր առմամբ տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Եվս 8 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ ՄԿիրիլովկա ավանը գտնվում է ելիտոպոլից 60 կիլոմետր հեռավորության վրա, այստեղ գործում է շուրջ 500 հանգստյան բազա, պանսիոնատ և մինի-հյուրանոց: