00:00:00

Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է՝ դիզվառելիքի դեֆիցիտի խնդիրը լուծվում է, իրավիճակը կայունանում է

19:16, 25 հուլիս 2026 Քաղաքականություն

«Վառելիքի հետ կապված իրավիճակը կայունանում է, մի շարք նավթավերամշակող ձեռնարկություններ վերսկսել են աշխատանքը», -լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Իրավիճակը աստիճանաբար կայունանում է, մի շարք գործարաններ վերսկսել են աշխատանքը, բարելավվել է առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը, զգալիորեն բարելավվել է նաև իրավիճակը լցակայաններում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրողների մատակարարման մասով։ Հյուսիսային ուղղությամբ մատակարարումներն իրականացվում են լիարժեք ծավալով»,- ասել է Նովակը։

Նա վստահեցրել է՝ նավթային ընկերությունները մատակարարումներն իրականացնում են  անհրաժեշտ ծավալներով։ Միևնույն ժամանակ նշել է, որ որոշ շրջաններում վառելիքի դեֆիցիտի խնդիրը մնում է։

«Դա հատկապես վերաբերում է Սիբիրին»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ ամեն ջանք գործադրում են՝ վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրն այնտեղ ևս լուծելու համար։   

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նավթավերամշակող գործարաններին ուկրաինական կողմի հասցրած հարվածների հետևանքով վառելիքի  արտադրության ծավալների կրճատման և ներքին շուկայում վառելիքի պակասի խնդիր էր առաջացել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր