Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ նա հրաժարվում է Արգենտինայում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, Սպիտակ Տանը շեշտել են, որ նախապես ծրագրված բանակցությունները չեղարկվել են և հետաձգելու մասին խոսք չի եղել: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին:
«Նախագահը հանդիպման չեղարկումը բացատրել է անցած կիրակի երկու երկրների միջև ծովային առճակատման արդյունքում գերեվարված ուկրաինական նավատորմի նավերի և նավաստիների ազատ արձակման Ռուսաստանի մերժումով: Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքերով, Թրամփն ու Պուտինը չեն տեղափոխել իրենց հանդիպումը»,- ասվում է հաղորդման մեջ:
Միևնույն ժամանակ, աղբյուրը կարծում է, որ երկու նախագահները կցանկանային կարճատև զրույց ունենալ Արգենտինայի G20 գագաթնաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն Արգենտինայում: Ի պատասխան, Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպման չեղարկման արդյունքում Վլադիմիր Պուտինը «մի քանի լրացուցիչ ժամ կունենա օգտակար հանդիպումների համար»: Բացի այդ, Կրեմլում ասում են, որ Պուտինն արդեն պատրաստ է Թրամփի հետ նոր շփումների: