00:00:00

Կոտայքում վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները. Range Rover-ը բախվել է Mercedes-ին եւ շրջվել. կան վիրավորներ (ֆոտո)

21:40, 11 մարտ 2018 Իրավական

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհտեեւ անցել հանդիպակաց մյուս երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Range Rover-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի միջից, 1-ը Mercedes-ի, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է այն, որ Lexus մակնիշի 06 NO 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով Range Rover-ի վարորդի հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր