00:00:00

ԱՄՆ Պետդեպը հավանության է արժանացրել Լեհաստանին հրթիռահրետանային համակարգերի վաճառքը

01:09, 01 դեկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է հավանության արժանացնել Լեհաստանին 20 բարձր շարժունակության HIMARS M142 հրթիռահրետանային համակարգերի եւ այլ սարքերի վաճառքը։ Այդ մասին հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ՊՆ ռազմական համագործակցության վարչությանը։ Բացի HIMARS համակարգերից, Լեհաստանը մտադիր է ԱՄՆ-ից ձեռք բերել նաեւ 30 տակտիկական ATACMS հրթիռային համակարգեր եւ համազարկային կրակի ընդհանուր առմամբ 45 հրթիռային համակարգեր։ Գործարքի ընդհանուր արժեքը 655 մլն դոլար է գնահատվում։ ԱՄՆ-ի դաշնակից Լեհաստանի անվտանգության ուժեղացումը որպես աջակցություն կծառայի ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը, եւ կդառնա Եվրոպայում քաղաքական կայունության եւ տնտեսական զարգացման կարեւոր գործոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր