00:00:00

Իսրայելն Անկարայում նոր դեսպան չի նշանակելու

18:33, 30 նոյեմբեր 2018 Աշխարհ

Իսրայելը որոշում է կայացրել Անկարայից հեռացած դեսպանի փոխարեն նոր դեսպան չնշանակել։ Այս որոշումը պաշտոնական Երուսաղեմը բացատրում է նրանով, որ Թուրքիան չի կամենում Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենալու համար ջանքեր գործադրել։ Այպիսով Իսրայելը Թուրքիայում իջեցնում է իր դիվանագիտական ներկայացվածության մակարդակը։ Իսրայելի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամոն Նահշոնը այս առթիվ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ Իսրայելը Թուրքիայի ղեկավարության կողմից երկրից արտաքսված դեսպան Էիթան Նաեհի փոխարեն նոր դեսպան չի նշանակելու ։ Այժմ Անկարայում Իսրայելի դեսպանատան ամենաբարձր պաշտոնյան դեսպանի երկրորդ քարտուղարն է։ Հիշեցնենք, որ Գազայի սահմանային գոտում պաղեստինցիների դեմ Իսրայելի վարած քաղաքականության պատճառով Թուրքիան իր երկրում Իսրայելի դեսպան Էիթան Նաեհին բողոքի նոտա էր հղել՝ ստիպելով լքել Թուրքիայի տարածքն ու վերադառնալ Իսրայել։
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր