00:00:00

Փաշինյանի սեղանին են դրել հարցումների արդյունքները. ՔՊ-ի տոկոսները բարձր են, բայց ոչ այնքան. «Հրապարակ»

14:09, 30 նոյեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների օրոք անվտանգության մարմինները փակ, հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ են անցկացնում քարոզչության օրերին՝ իմանալու ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, ապա զեկուցում են վերադասին։ Անվտանգության մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրվել նման հարցումների վերջին օրերի արդյունքները։ ՔՊ-ի տոկոսները բարձր են եղել, սակայն քաղաքապետի ընտրությունների օրերի համեմատ՝ բավականին ցածր։ Ռեյտինգայիններից, ըստ հարցումների, առաջին տեղում Շիրակում Ֆելիքս Ցոլակյանն է եղել, Երևանում՝ Ալեն Սիմոնյանը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր