00:00:00

Ինչպես են մտահոգ «վախեցածները» հայտնվել ՀՀԿ ցուցակում, իսկ հետո լքել այն. «Ժամանակ»

13:22, 30 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասը այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում, այլապես սպառնալով բացահայտել նրանց գործունեության ոչ ցանկալի դրվագներ: Իսկ դուրս եկողները այս ընթացքում հասկացել են, որ իրենք նույնիսկ 10 ձայն չեն ստանալու, և որոշել են խուսափել ավելորդ խայտառակությունից»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր