00:00:00

Թրամփը հետաձգել է Պուտինի հետ հանդիպումը

01:55, 30 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում Արգենտինայում նախատեսված հանդիպումը: Թրամփը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին զեկույցը լսելուց հետո: ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմնական պատճառ է դարձել այն փաստը, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա: «Ես անհամբերությամբ եմ սպասում նման նոր գագաթնաժողովի անցկացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավիճակը կարգավորվի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հանդիպումը հետաձգելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր