00:00:00

Պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձը կբարձրանա կրճատումների հաշվին. Փաշինյան

19:04, 29 նոյեմբեր 2018

Մենք պետք է բարձրացնենք պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձը, բայց ի՞նչ եղանակով. պետք է օպտիմալացնենք մեր կառավարման համակարգի աշխատանքը։  Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն բարձրացվել է  209 հազ. մարդու աշխատավարձ,  հարկային բարեփոխումների արդյունքում 150 հազ. մարդու աշխատավարձ կբարձրանա։ Նա խոստացավ, որ բարձրացվելու է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձը, քանի որ շատ կարեւոր է առաջնային առողջապահության ապահովման խնդիրը։ «Մենք պետք է բարձրացնենք պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձը, բայց ի՞նչ եղանակով. պետք է օպտիմալացնենք մեր կառավարման համակարգի աշխատանքը, որովհետեւ այսօր մեր կառավարման համակարգում աշխատում է ավելի շատ մարդ քան անհրաժեշտ է։  Եւ դրա արդյունքում ամեն ինչը դանդաղում է կառավարման համակարգի աշխատանքը, բայց մենք հասկանում ենք, որ էտ մարդկանց հո ուղղակի անաշխատ չենք թողնելու։ Մենք անընդհատ ստեղծելու ենք այլընտրանքներ, որպեսզի մի տեղ որ կրճատվում է հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ տեղափոխվեն այդ տեղեր»,– ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր