00:00:00

Լֆիկ Սամոն ու իր «տասովչիկները» աջակցում են Փաշինյանի աներձագին

18:42, 29 նոյեմբեր 2018

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, ով նախորդ ընտրություններում զգալի ձայներ էր ապահավում ՀՀԿ-ի համար, ԱԺ արտահերթ ընտրություններում «տակից» որոշել է սատարել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի արերձագին՝ Հրաչյա Հակոբյանին։ Ինչպես հայտի է Հակոբյանին  դարձյալ խորհրդարան «սղցնելու» աննկատ ձև են մշակել գործող իշխանությունները։ Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի նախավերջին համարն է։ Սա արվել է, իբրեւ թե ցույց տալու համար, որ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքը հեղափոխակական Հայաստանում այլեւս չի գործում։ Սակայն միայն այն հանգամանքը, որ գործող կառավարությունում եւ նախարարություններում աշխատում են Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, թիմակիցների ընկերներն ու ծանոթները վերը նշված թեզը մեղմ ասած ծիծաղելի է դառնում։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին, ապա վերջինս նաեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրել իր թեկնածությունը։ Նա թիվ 3-րդ ընտրատարածքում է առաջադրվել։ Ուշագրավն այն է, որ Հակոբյանի մրցակիցները ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ու ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն են։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ ընտրություններից հետո նրանք կվերանշանակվեն իրենց պաշտոններում, ինչն էլ հարմար առիթ կլինի, որ համամասնական ցուցակի նախավերջին համարը զբաղեցնող Հրաչյա Հակոբյանը դառնա պատգամավոր։ Սակայն այստեղ առկա «բացերը» լրացնելու համար էլ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել, որ աներձագը որքան հնարավոր է շատ ձայներ ստանա։ Այս հարցում Հակոբյանին օգնելու պատրաստակամություն է հայտնել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի «ասող» Սամվել Ալեքսանյանը։ Ի դեպ Մալաթիայում Հրաչյա Հակոբյանը հասցրել է մեծաթիվ շտաբեր բացել։ Դժվար չէ կռահել, թե դարձյալ ում աջակցությամբ։ Միաժամանակ Լֆիկ Սամոն հրահանգել է ՀՀԿ-ի համար նախկինում ձայներ բերողներին, «տասովչիկներին» այս անգամ էլ լծվել Փաշինյանի աներձագին օգնելու  «սուրբ» գործին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր