00:00:00

Նիկոլ Փաշինյանի բացահայտումը Քոչարյանի որդիների մասին

18:05, 29 նոյեմբեր 2018

Ռ. Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը: «Ես ասել եմ, որ ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ-ում: Ասում են` էժան շահարկումներ են, Ռոբերտ Քոչարյանի որդիներն էլ են ծառայել: Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռ. Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ: Եվ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռ. Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: Ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզել, գնացել է պետության բենզինի, ավտոյի հաշվին: Ինչո՞ւ եք այդպես ոգևորվել, ես, որ մի բան ասում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում»,- ասաց Ն. Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը տարօրինակ է համարում ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը: «Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր