00:00:00

Կոչ եմ անում Լոռու մարզում քվեարկել ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին. Արփինե Հովհաննիսյան

17:14, 29 նոյեմբեր 2018

Կոչ եմ անում եւ խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միեւնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ: Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, եւ ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները:։ Բայց եւայնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջեւ ներկայանելու եւ ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով: Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երեւան: Կոչ եմ անում եւ խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու եւ իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին եւ դրանց լուծման մեխանիզմներին, քան որեւէ այլ թեկնածու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր