00:00:00

Լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երեւան. դեսպանը՝ Հայկ Մարությանին

14:24, 29 նոյեմբեր 2018

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երեւանի ու Բեյրութի համագործակցությունը: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հետայսու եւս այդ հարաբերությունները կշարունակեն խորանալ ու զարգանալ  կոնկրետ ուղղություններով: Դեսպան Մայա Դաղերը շնորհավորել է Երեւանի 2800-ամյակի հոբելյանական միջոցառումները բարձր մակարդակի վրա անցկացնելու կապակցությամբ եւ ողջունել վերջին շրջանում մայրաքաղաք Երեւանում նկատվող երիտասարդական շունչը: Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երեւան՝ ներդրումներ անելով քաղաքի տնտեսության մեջ: Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լավագույնս նպաստելու է, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես լիբանանցի ներդրողները եւ գործարարներն աշխատեն հարմարավետ պայմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր