00:00:00

Արագածոտնի մարզպետը «պլան» է դրել համայնքապետերի վրա. «Հրապարակ»

13:50, 29 նոյեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երևանցի» մարզպետը՝ Դավիթ Գևորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար։ Այս տարածքում քարոզարշավ է իրականացնում նաև ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ռեյտինգային թեկնածու Սարգիս Սահակյանը։ Նա ու իր թիմը տաքսիներով են շրջում, վախենում են տհաճ միջադեպերի մեջ ընկնել, համայնքներում գաղտնի հավաքներ են կազմակերպում՝ իր նախկին ենթակաների աջակցությամբ։ Սահակյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին․ «Ձեզ մեկնաբանություն չունեմ»։ Մարզի երբեմնի տիրակալ Աղվան Հովսեփյանը, ասացին, ձեռքերը լվացել է՝ չի աջակցում նույնիսկ իր ընկերներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր