00:00:00

Կոռուպցիոն փաստ՝ ընդդեմ Կոստանյանի. Ճամբարափոխության արդյունքում այն փակվել է. «Հրապարակ»

13:00, 29 նոյեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը։ Կոստանյանը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, քննություն հանձնի, որպեսզի, եթե իշխանություններն իրեն «քցեն», գոնե չկորցնի ԵՄ դատախազությունում աշխատելու շանսը, որը նախատեսված է մեկնարկել 2020-ին։ Կոստանյանը կվերադառնա Հայաստան դեկտեմբերի վերջերին, երբ ընտրություններն ավարտված կլինեն, ու կսկսվի պաշտոնները բաժանելու ժամանակը։ Ի դեպ, նեղ շրջանակներում արդեն իսկ հատ-հատ նշում են, թե որն էր Կոստանյանի «աքիլեսյան գարշապարը»․ մի քանի կոռուպցիոն փաստ ունի իշխանությունը նրա դեմ, որոնք անգամ փաստաթղթային հիմնավորում ունեն։ Խոսքը «գույք, փող-քրգործը կարճելու դիմաց» բանաձևի մասին է, որը փակվել է ճամբարափոխության արդյունքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր