00:00:00

Սահակաշվիլին վրացիներին կոչ է արել չընդունել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները

03:13, 29 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ես չեմ ընդունում ընտրությունների արդյունքները եւ կոչ եմ անում ձեզ՝ վրացական հանրությանը, դուք էլ մի ընդունեք դրանք։ Այս մասին էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ տեղեկացնում է «Грузия-онлайн»-ը։ Նրա խոսքերով՝ նախագահի ընտրությունները ժողովրդավարական գործընթացների հետ որեւէ կապ չունեին։ «Դրանք ոչ լեգիտիմ ընտրություններ էին, եւ ես երբեք չեմ ընդունի Բիձինա Իվանիշվիլիին։ Այսօրվանից Բիձինա Իվանիշվիլին այլեւս Վրաստանի լեգիտիմ ղեկավար չէ։ Ես չեմ ընդունում եւ վրացական հանրությանն էլ կոչ եմ անում չընդունել այս ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է Սահակաշվիլին։ Նա ասել է, որ անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, ընդդիմությունն անցնում է քաղաքացիական անհնազանդության ակցիաների իրականացմանը։ Սահակաշվիլին ոստիկաններին կոչ է արել կանգնել ժողովրդի կողքին, զինված ուժերին՝ չկատարել անօրինական հրամանները, պետական ապարատի առողջ, չկոռումպացված մասին՝ հեռու մնալ քրեական մաֆիոզիներից, որ կառավարում են Վրաստանում։ Էքզիթ-փոլի տվյալներով՝ Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, ով ստացել է ձայների 58 տոկոսը։ Ընդդիմադր «ՈՒժը միասնության մեջ է» դաշինքի ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն ստացել է 42 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր