00:00:00

Իվանկա Թրամփը բացատրում է անձնական էլեկտրոնային փոստից օգտվելու իր որոշումը

02:37, 29 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփն անձնական էլեկտրոնային փոստից օգտվելու իր որոշումն արդարացնում է իր հոր վարչակազմում աշխատանքի սկզբում գործնական նամակագրության վարմամբ՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հետ կապված իրավիճակը չի կարելի համեմատել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության շուրջ աղմուկի հետ, քանի որ նա էլեկտրոնային փոստի մասնավոր սերվերից օգտվել էր պետքարտուղարի աշխատանքները կատարելիս։ Ըստ Իվանկայի՝ իր էլեկտրոնային նամակներն արխիվացվել են եւ որեւէ գաղտնի տեղեկատվություն չեն պարունակել։ Նա նաեւ ընդգծել է, որ որեւէ նամակ չի ջնջել։ Ավելի վաղ Washington Post-ը տեղեկացրել էր, որ Իվանկան պաշտոնական նամակագրություն կատարելիս օգտվել է անձնական էլեկտրոնային փոստից։ Կոնգրեսի պատգամավորները հայտարարել են, որ ուսումնասիրում են հարցը՝ համոզվելու համար, որ նա չի խախտել դաշնային տվյալների պահպանման մասին օրենքը։ Քլինթոնը պնդում է, որ երբեք էլեկտրոնային փոստով գաղտնի տեղեկատվություն չի ուղարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր