00:00:00

Մահվան ելքով վրաերթ՝ Վազգեն Սարգսյան փողոցում

18:30, 11 մարտ 2018 Իրավական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 10-ին, ժամը 21:04-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, Կենտրոնական բանկի շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է: Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Mercedes G530» մակնիշի 99 DO 999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մ. Գ.-ին, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ճամփեզրին կայանած «Toyota Camrey» մակնիշի 760617 HC պետհամարանիշով ավտոմեքենայի տակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել է քաղաքացու մահը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր