00:00:00

Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ժամանակավոր համաձայնագիրը

23:41, 28 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության  եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո  ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առեւտրի ծավալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր