00:00:00

Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

03:29, 28 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին: Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Ցուցարարները  հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքերը։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։ Մասնակիցները հիշեցրել են, որ  Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Ցուցարարները նաև դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ նախագահների հետ քննարկելու է Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Էրդողանը խոսելու է Սիրիայի քրդական ուժերի մասին ևս։ Ըստ աղբյուրի՝ Էրդողանն ընդգծելու է, որ Թուրքիան շարունակելու է պայքար մղել քուրդ զինյալների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ:
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր