00:00:00

Թեհրանը զգուշացնում է՝ միջուկային համաձայնագրի վերջնական տապալումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ

02:46, 27 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թեհրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի վերջնական տապալումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Այսօր Բրյուսլեում` ԵՄ ղեկավարների հետ բանակցությունների ավարտին նման նախազգուշացմամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Ես հուսով եմ, որ այն խոսքերը, որ հնչում են Եվրամիությունից, Ռուսաստանից, Չինաստանից ի վերջո գործի կվերածվեն: Եթե դա տեղի չունենա` ապա ես չեմ կարող կանխատեսումներ անել [թե ինչ կլինի հետագայում]: Կարծում եմ, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել», - հայտարարում էր Սալեհին: Եվրոպացի պաշտոնյաները շարունակում են հայտարարել, որ կանեն հնարավորը՝ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների շրջանցման գործուն մեխանիզմներ ստեղծելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր