00:00:00

Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում

01:55, 27 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ինստիտուտը երկուշաբթի հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Կազմակերպությունն այս մասին հայտարարել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրել էր ժողովուրդներին պառակտելու եւ ոչնչացնելու մեջ։
Հիմնադրամը հայտարարել է, որ դարձել է թուրքական ԶԼՄ-ների «անհիմն մեղադրանքների» թիրախ, ինչն անհնար է դարձնում երկրում կազմակերպության հետագա գործունեությունը։
Բացի այդ, կազմակերպությունը բախվել է Թուրքիայի ՆԳՆ հետաքննությունների հետ, որոնք կապ են փնտրում հիմնադրամի եւ 2013թ․ Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ցույցերի միջեւ։ Կազմակերպությունը հերքում է իր առնչությունն այդ դեպքերին ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր