00:00:00

Հանձնարարական՝ առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերաբերյալ

16:04, 22 փետրվար 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայման վերաբերյալ: Ըստ Կարապետյանի՝ նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում` ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։ Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերը ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները: Հաշվի առնելով վերոնշյալը` Կարապետյանը հանձնարարեց առողջապահության նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշների համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31