00:00:00

«Յաշիկի» վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է. «յաշիկի» մեջ ատրճանակ է եղել

01:56, 11 մարտ 2018 Իրավական

Այսօր՝ մարտի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և հայտնվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ և տեղում մահացել: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության 01 հերթապահ խումբը և բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը, ով միջին տարիքի կին էր: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր