Կանանց և արդարության 3-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ կանաց ու տղամարդկանց միջև չի կարող լինել ամբողջական հավասարություն:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Արդարությունը ամենքին իր իրավունքներն է տալիս: Դա չի նշանակում, որ ամեն ինչ բոլորին հավասար է բաժանվում կամ բոլորին նույն կերպ պետք է վերաբերվել:
Մեծին և փոքրին չեք կարող դնել նույն նժարի վրա: Որոշ մարդիկ անընդհատ հավասարություն են գոչում: Դե եթե հավասար են, թող կինն ու տղամարդը 100 մետր տարածությունը վազեն նույն ժամանակամիջոցում: Դա արդար չի լինի: Կինը պետք է կնոջ հետ վազի, տղամարդը՝ տղամարդու»: