00:00:00

«Չափն անցել է». Չավուշօղլուն՝ Մոգերինիի մասին

22:09, 24 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի քուրդ գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի մասին հայտարարութունը, ասել է, որ վերջինս չափն անցել է: Մոգերինին, անդրադառնալով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանխագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը, ասել էր, որ իրենք սպասում են, որ Թուրքիան կվերացնի Դեմիրթաշի կալանքը: Մոգերինին ավելացրել էր նաև, որ իրենք հույս ունեն՝ Թուրքիան նույն կերպ կվարվի նաև կալանավորված մյուս քաղաքական գործիչների գործով: Չավուշօղլուն, պատասխանելով վերոնշյալ հայտարարության մասին հարցին, ասել է. «ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չափն անցել է: Հանդիպման ժամանակ էլ եմ ասել դա: Կուզեի, որ տեսնեիք նրա դեմքի արտահայտությունը, երբ ես նրան հարցրեցի, թե ինչու են լուռ մնում Հունաստանի (ՄԻԵԴ-ի որոշումներին չենթարկվելու-խմբ.) պարագայում: ԵՄ անդամ երկրներն ինչ էլ անեն՝ խնդիր չէ նրանց համար: Գեզի այգու դեպքերի ժամանակ մեզ փորձում էին դաս տալ, իսկ Ֆրանսիայում այդքան բան եղավ, բայց ոչինչ չասացին»: Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի՝ ՄԻԵԴ-ը քաղաքանացվել է և Դեմիրթաշի վերաբերյալ որոշումը հենց քաղաքական, այլ ոչ թե իրավական որոշում է: «Ասում են, որ այդ որոշմանը չենթարկվենք, մեր անդամակցության հնարավորությունը կվտանգվի: Այդ թեմայով համապատասխան մեկնաբանությունը կանեն մեր դատական մարմինները, սակայն այդ որոշումները չիրականացրած այլ երկրներ կան, որոնց անդամակցությունը չի վտանգվել»,- ասել է Չավուշօղլուն:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր