00:00:00

Տուգանքների խստացում. Փաշինյանի կառավարությունը կգնա՞ ոչ պոպուլյար քայլի. «Ժամանակ»

14:01, 24 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է խստացնել առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված տուգանքները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխության նախագիծը արդեն ուղարկվել է խորհրդարան: Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնց բեռը գերազանցում է սահմանված չափաքանակը, և դրանով մեծ վնաս է պատճառվում ասֆալտե ծածկույթին: Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց տուգանել կարգը խախտող վարորդներին, սակայն դա առաջացրեց վարորդների դժգոհությունը, ովքեր մի քանի անգամ իրենց բեռնատարներով արգելափակեցին երթևեկությունը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ այդ ոչ պոպուլյար քայլին, քանի որ ավազով ու խիճով բարձված մեքենաները ուղղակի ավերում են առանց այն էլ վատ վիճակում գտնվող ավտոճանապարհները»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր