00:00:00

Որքան գումար է վճարել Ռոբերտ Քոչարյանը իր փաստաբաններին. «Ժողովուրդ»

13:12, 24 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի քրեական գործով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել 2008թ. սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ահռելի գումարներ է ծախսել պաշտպանվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` փաստաբաններին նրա վճարած գումարի չափը հասել է մոտ 200 մլն դրամի: Հիշեցնենք՝ նրան պաշտպանում են փաստաբաններ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը, Հայկ Ալումյանը: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արամ Օրբելյանին, որն ասաց. «Ես կարող եմ միայն խոսել մեր գրասենյակի գնագոյացման կանոնների մասին ու կարող եմ պնդել, որ դա արվում է մեր գնագոյացման գների շրջանակում։ Մյուսների մասով ոչինչ չեմ կարող ասել։ Մեզ մոտ դա իրականացվում է այն նույն գներով, ինչով իրականացվում է մյուս քաղաքացիների համար։ Գները կախված են ամեն ամսվա աշխատանքի ծավալներից, բայց, բնականաբար, 200 միլիոնի չի հասնում։ Պիտի ասեմ, որ գործի սկզբից ծանրաբեռնված աշխատել ենք, և թվերը չէին կարող շատ փոքր լինել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր