00:00:00

Կացինը սրեք. Ակտիվիստների «աշխատավարձը»՝ ընտրակաշառքի բաժանման թաքնված ձև. «Ժամանակ»

13:00, 24 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձևերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է: Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչև անգամ հարյուր ակտիվիստների՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգևավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա բացահայտ օրենքի խախտում է, որովհետև օրենքը չի նախատեսում, որ որևէ թեկնածու կարող է ունենալ վճարովի ակտիվիստներ: Մինչդեռ վճարված ակտիվիստը բարոյապես և ֆինանսապես պարտավորված է զգում իր ընտանիքի անդամներին, մտերիմներին ուղղորդել դեպի այն թեկնածուն, ում համար ինքն աշխատում է, որովհետև թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում կրկնապատկել, այսպես կոչված, աշխատավարձը: Ցանկության դեպքում իրավապահ մարմինները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ընտրակաշառքի բաժանման այս թաքնված ձևը, որը ընտրողներին ֆինանսապես ուղղորդելու միջոց է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր