00:00:00

Լավրովը խոսել է Խաշոգջիի գործի հետաքննության հարցում Սաուդյան Արաբիայի ջանքերի մասին

01:54, 24 նոյեմբեր 2018 Աշխարհ

Մոսկվան դրական է գնահատում Խաշոգջիի սպանության հետաքննության հարցում Էր Ռիադի ջանքերը։ Այս մասին իր իտալացի գործընկեր Էնցո Մոավերո Միլանեզիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Անհրաժեշտ է, որքան հնարավոր է արագ, ավարտել հետաքննությունը։ Մենք նշում ենք, որ սաուդյան իշխանություններն այդ հետաքննությունը կատարում են, նրանք համագործակցում են թուրքական իշխանությունների հետ։ Կսպասենք վերջնական վճռի կայացմանը»,-ասել է Լավրովը։ Սաուդյան Արաբիայի դատախազությունը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 11-ին սպանությանը մասնակցելու մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից հինգին մահվան դատավճիռ է սպառնում։ Ընդ որում, նշվել է, որ ի սկզբանե որոշված է եղել Խաշոգջիին տանել Էր Ռիադ, այլ ոչ թե սպանել նրան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր