00:00:00

Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

19:34, 23 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի  հեռուստաընկերություններից մեկի մարզական մեկնաբան Շյուքրյու Օյթանը սրտի կաթված է ստացել հենց ուղիղ եթերի ժամանակ: Թուրքիայի ֆուտբոլի առաջնության ցածրագույն լիգայի շրջանակներում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի մասին վերլուծություն կատարելիս՝ թուրք հաղորդավարն անսպասելիորեն գլուխը դրել է սեղանին։ Երբ նրա գործընկերը փորձել է օգնություն ցուցաբերել, նկատել է, որ Օյթանն արդեն անգիտակից վիճակում է, կորցրել է հավասարակշռությունը  և ընկել աթոռից։ Այդ ամենն արձանագրվել է տեսախցիկների կողմից, և տեսանյութը հայտնվել է համացանցում ու մեծ արձագանք գտել։ Հայտնի է, որ թուրք մենակաբանը տևական ժամանակ սրտի հետ խնդիրներ է ունեցել։ Մասնավորապես մոտ 13 օր առաջ նրա սրտին կարդիոստիմուլյատոր են տեղադրել։ Կարդիոստիմուլյատորը ծրագրավորված մի սարք է, որը կարգավորում է առիթմիայով տառապող հիվանդի սրտամկանի կծկումները: Դեպքից հետո Օյթանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակն այժմ կայունացել  է:
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր