00:00:00

Թուրքիայի նախագահը մերժել է հանդիպել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

18:56, 23 նոյեմբեր 2018 Աշխարհ

Եվրամիության 2 բարձրաստիճան պաշտոնյա ցանկացել են Անկարայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն վերջինս մերժել է: Նոյեմբերի 22-ին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը գտնվել են Անկարայում` մասնակցելու՝ «Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն» քննարկմանը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` այդ քննարկումը տեղի է ունեցել Թուրքիայում «Օսման Քավալայի» քրգործի հետաքննության և Սելահաթթին Դեմիրթաշի բանտային կալանքի վերացման մասին Եվրադատարանի պահանջի շրջանակներում: Մոգերինին և Հանը հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱԳՆ այլ պաշտոնյաների հետ, սակայն նկատել է տվել այն, որ Էրդողանի հետ հանդիպում տեղի չի ունեցել: Թուրքական մեկ այլ աղբյուրի համաձայն` Էրդողանի հետ չհանդիպելու պատճառը ոչ թե ԵՄ-ի պաշտոնյաներն են եղել, այլ Էրդողանը, ով հանդիպում չի  նշանակել:
Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր