00:00:00

Լիլիթ Մակունցը հրաժշետ կտա նախարարի պաշտոնին. Իշխանությունը նոր թեկնածու ունի․ «Իրավունք»

13:40, 23 նոյեմբեր 2018 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ,  եւ հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերեւներում ամեն ինչ որոշված է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձեւավորվող կառավարությունում առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից: Ավելին՝ նրանք այս պաշտոնում ունեն, ըստ իրենց, ավելի պատրաստված նոր թեկնածու, որն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել ոլորտը: Այնպես որ, Լ. Մակունցի վերջին հույսը մնում է պատգամավոր դառնալը, ինչի համար էլ առաջադրվել է որպես թեկնածու, իսկ հայոց մշակույթը կսպասի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր