00:00:00

Մոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Հայաստանի 25-ամյա քաղաքացուն

03:45, 23 նոյեմբեր 2018 Աշխարհ

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 25-ամյա քաղաքացի։ Նա կասկածվում է տաքսու 55-ամյա վարորդի սպանության մեջ: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի՝ Տվերի մարզի վարչության տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Հայաստանի 25-ամյա քաղաքացին, որը բնակվում է Մոսկվայում, գնացքով ժամանել է Տվերի մարզի Կոնակովսկի շրջան, որտեղ տաքսի է նստել: Ուղևորության ժամանակ վարորդն ու ուղևորը վիճաբանել են, ինչի արդյունքում ուղևորն ատրճանակից կրակել է վարորդի գլխին: Կատարվածից հետո երիտասարդը թաքնվել է հանցագործության վայրից: Վարորդի սպանությունը մեկ տարուց ավելի չէր բացահայտվել: Ներկա պահին կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքի տակ առնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր