00:00:00

ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարումը

19:46, 22 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հերթական անգամ հաստատել Է, որ Իրանը շարունակում Է կատարել այն պարտավորությունները, որոնք տրվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:
Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: «Իրանը կատարում Է միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Շատ կարեւոր Է, որ Իրանը շարունակի ամբողջությամբ կատարել այդ պարտավորությունները»,- հայտարարել Է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր