00:00:00

Դանիան որոշեց կասեցնել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա

16:07, 22 նոյեմբեր 2018 Աշխարհ

Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել Սաուդյան Արաբիա զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման թույլտվությունների տրամադրումը: Նոյեմբերի 22-ին հայտարարել Է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը, որի խոսքը մեջբերել Է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ այդ որոշումը կապված Է լրագրող Ջամալ Խաշկոջիի, ինչպես նաեւ Եմենում տիրող բարդ քաղաքական իրադրության հետ: Սամուելսենը նշել Է, որ որոշումն ընդունել են ԵՄ-ի անդամ մյուս պետությունների արտաքին գործերի նախարարների հետ վերջերս կայացած կոնսուլտացիաների արդյունքներով: Արտահանման կասեցումը կվերաբերի նաեւ կրկնակի նշանակության մի շարք տեխնոլոգիաների: Ավելի վաղ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան եւ Նորվեգիան, հայտնել են Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումները դադարեցնելու մասին: Նոյեմբերի 14-ին Եվրախորհրդարանը բանաձեւ Է ընդունել, որով կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ շտապ կարգով բռնարգելք սահմանել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումների վրա: Սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջին, որը հայտնի Է Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներով, կորել Է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողն սպանվել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքում տեղի ունեցած կոնֆլիկտի հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել Է այդ հանցագործությունը՝ Էր Ռիադից պահանջելով անցկացնել թափանցիկ հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր